Ապրանքները կարելի է ձեռք բերել` այցելելով  «Կապ մեզ հետ» բաժնում նշված հասցեով:

Վճարման պարտավորությունն առաջանում է www.misma.am կայքի միջոցով ապրանքի պատվերի դեպքում:

Վճարման եղանակները ներկայացված են www.misma.am կայքի «Վճարում» բաժնում:

Առցանց վճարումն իրականացվում է պատվերի գրանցման պահին՝ www.misma.am կայքում հասանելի վճարման եղանակներով։

 

ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

  1. Այն պահին, երբ գնման ենթակա ապրանքներն ընտրվել են և ավելացվել Հաճախորդի Զամբյուղ, Հաճախորդը նախաձեռնում է <Ձևակերպել Պատվերը> գործընթացը, որի ժամանակ նա պետք է ընտրի կայքում հասանելի վճարման տարբերակներից մեկը:
  2. Երբ ընտրվել է օնլայն վճարման տարբերակ, ապա Հաճախորդը վերահղղվում է արտաքին կայք՝ օնլայն վճարումը կատարելու համար: Երբ օնլայն վճարումը հաջողված է և Հաճախորդի հաշվից գանձվում է գումար՝ գնումի դիմաց, հաճախորդի պատվերը (Գնման Պատվեր) համարվում է ընդունված:
  3. Վճարման պայմանները վերահսկվում են երրորդ անձ հանդիսացող բանկի կանոնակարգով, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից, որոնց հետ համագործակցում է misma.am-ը:
  4. Ընտրելով վճարման տարբերակ, Հաճախորդը հաստատում է, որ նա տեղյակ է և համաձայն երրորդ կողմ հանդիսացող բանկի և վճարահաշվարկային կազմակերպությունների կանոնակարգի հետ, և որ Հաճախորդը պարտավորվում է անվերապահորեն հետևել դրանց և սույն Պայմաններին:
  5. Հաճախորդը պետք է վճարի Գնման Պատվերում նշված ամբողջական գումարը, որը հաշվարկվում է պատվերը ձևակերպելու պահին: Ոչ ամբողջական վճարման դեպքում (Անբավարար Վճարում կամ Անբավարար Միջոցներ) Գնման Պատվերը կճանաչվի անվավեր և չի մշակվի համակարգում: Տվյալ դեպքում վճարումը կչեղարկվի և Հաճախորդից չի գանձվի որևէ գումար: Եթե Անբավարար Վճարումը պայմանավորված է Հաճախորդի հաշվեհամարի անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությամբ, misma.am -ը պատասխանատվություն չի կրում Հաճախորդին հասցված վնասների համար:

Ցանկ