Սույն բաժնում զետեղված են www.misma.am կայքի (այսուհետ՝ Կայք) միջոցով գործարքների՝ ապրանքների գնման, առաքման, վճարման եւ այլ գործարքների իրականացման հիմնական պայմանները։

Սույն պայմանները համարվում են հրապարակային առաջարկ (օֆերտա) հաճախորդների հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով:

Պայմանները կարող են թարմացվել կայքի կողմից՝ իր հայեցողությամբ:

Սույն պայմանագիրը (Օֆերտան) կնքելու լրիվ և անվերապահ համաձայնություն (Ակցեպտ) է համարվում հաճախորդի կողմից Կայքում պատվեր կատարելը որպես հաճախորդ:

Կայքում ներկայացված են ապրանքներ, որոնք կայքի սեփականությունն են։

Առցանց պատվիրված ապրանքները կարելի է ձեռք բերել առաքման ծառայության միջոցով՝ նախօրոք նշելով առաքման հասցեն եւ պատվիրատուի կամ ստացողի անձնական տվյալները։

Հիշեցնում ենք, որ կայքում տեղադրված ապրանքների նկարները կարող են  տարբերվել իրական ապրանքից, հաշվի առնելով նկարահանման լուսավորությունը և այլ նմանատիպ գործոններ:

Դուք ընդունում եք և համաձայն եք, որ misma.am կայքում առկա բոլոր նյութերը, բացառությամբ հաճախորդի մեկնաբանությունների, ներառյալ, բայց չսահմանափակվելով տեքստերը, ծրագրերը, գրաֆիկական կամ ոչ- գրաֆիկական նկարները, ձայնագրությունները, երաժշտությունը, տեսահոլովակները, ինտերակտիվ հնարավորությունները և դրանց նման նյութերը (այսուհետ՝ Նյութեր), ինչպես նաև դրանում առկա ապրանքանիշերը, ծառայությունների նշաններն ու լոգոները (այսուհետ՝ Նշաններ) պատկանում են misma.am -ին կամ արտոնագրված են նրա կողմից և ենթակա են պաշտպանության որպես հեղինակային իրավունք և մտավոր սեփականության իրավունք՝ միջազգային կոնվենցիաների եւ ՀՀ օրենսդրության համաձայն:

Կայքի Նյութերը տրամադրվում են միայն Ձեր անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել, պատճենահանվել, վերարտադրվել, բաշխվել, փոխանցվել, հեռարձակվել, ցուցադրվել, արտոնագրվել կամ այլ կերպ շահագործվել որևէ այլ նպատակով առանց այդ Նյութերի սեփականատերերի նախնական գրավոր համաձայնության:

Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Ցանկ