fbpx

ՄԻՍՄԱ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004 թ. մայիսի 14-ին: Գործարար տպագրության ոլորտում ընկերությունն ունի երկար տարիների աշխատանքային փորձ մասնավոր հատվածի և պետական համակարգի հետ՝ համարվելով հուսալի, վստահելի ու բարեխիղճ գործընկեր:

Նվիրված իր 15-ամյակին՝  2019 թ. մայիսի 14-ից ՄԻՍՄԱ ընկերությունը սկսեց ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆԸ անվանումով նոր նախագիծ, որի նպատակն է նպաստել հին հայկական գորգանախշերի և զարդանախշերի բացառիկ նմուշների ճանաչմանն ու տարածմանը:

ՄԻՍՄԱ ընկերությունը՝ կապելով հինն ու նորը, ստեղծել է Miskaryan heritage բրենդը և մատուցում է գեղեցիկ, հայկական արտադրանք, որը դառնում է ինտերիերի մի մասնիկը:

Առաջարկում ենք հին հայկական, գորգանախշ, զարդանախշ, ասեղնագործ բարձեր, սեղանի ուղեգորգ-ձգոցներ, անձեռոցիկներ, պայուսակներ, հուշանվերներ, աքսեսուարներ, գոտիներ, խաղալիքներ և այլն: Miskaryan heritage բրենդի հատկապես ասեղնագործ բարձերը հաճելիորեն ընդունվեցին Հայաստանում, Սփյուռքում, ինչպես նաև արտերկրում օտարազգիների կողմից :

Ունենք նաև մանկական, դեկորատիվ, տոնական, անվանական, ասեղնագործ ապրանքատեսակներ:

Ճանաչե՛նք, տարածե՛նք, սովորեցնե՛նք, նվիրե՛նք, գնե՛նք ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆԸ։

OUR CONCEPT

MISMA ընկերությունը, համատեղելով հինն ու նորը, առաջարկում է ասեղնագործված բարձեր, սփռոցներ, անձեռոցիկներ, պայուսակներ, հուշանվերներ, աքսեսուարներ, գոտիներ, խաղալիքներ, հին հայկական գորգերի զարդանախշերով շապիկներ: Հատկապես Miskaryan heritage ապրանքանիշի ասեղնագործված բարձերը հաճելիորեն ընդունվեցին Հայաստանում, Սփյուռքում և արտերկրում օտարերկրացիների կողմից։

…Մենք հպարտությամբ շարունակում ենք մասնակցել հայկական մշակույթի զարգացմանը և ճանաչմանը…

ՄԵՐ ԿՈՆՑԵՊՏԸ

Ցանկ